Սաուդյան Արաբիայում կթույլատրեն կանանց ավտոմեքենա վարել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի թագավորը հրաման է արձակել, որը թույլատրում է երկրի կանանց վերջապես վարորդական իրավունք ստանալ, գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
Սալման թագավորը մասնավորապես կարգադրել է ձևավորել հատուկ նախարարական մարմին, որը մեկ ամսվա ընթացքում պետք է դիտարկի այս հարցն ու իրականացնի համապատասխան հրամանը մինչ հաջորդ տարվա ամառվա սկիզբը։
Ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիան մինչ օրս մնում է այն միակ պետությունը, որտեղ կանանց պաշտոնապես արգելվում է ավտոմեքենա վարել։