Հրապարակվել Է Վիննիցայի զինապահեստներում բռնկած հրդեհի տեսագրությունը
ՄիջազգայինՈւկրաինայի Վիննիցայի մարզի բնակիչները սոցիալական ցանցերում զետեղում են Կալինովկա քաղաքի մերձակայքում բռնկած հրդեհի տեսակադրեր, որն ուղեկցվում Է պայթյուններով: Դրանցից մեկում գիշերը քաղաքի շինությունների ֆոնին բռնկում Է երեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զորամասերից մեկի պահեստներում հրդեհի եւ պայթյունների մասին ահազանգերն արտակարգ ծառայություններում ստացվել են սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան: Ներկայում իրադարձության Էպիկենտրոնի 50-կիլոմետրանոց գոտում օդային տարածությունը լիովին փակ Է: Տարահանվել են մերձակա բնակավայրերի շուրջ 30 հազար բնակիչներ:
«Ուկրզալիզնիցյան» փոխել Է 14 գնացքների երթուղիները, տարահանվել են պատահարի վայրի մերձակա չորս կայարանների աշխատողները: Վիննիցա Է ժամանել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: