ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ' մերժվել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի: ՏՄՊՊՀ որոշումը մնացել է ուժի մեջ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից, ընկերությունը ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ մրցակցային օրենսդրության պահանջների խախտման համար: