Լիտվան պատրաստվում է Վրաստանը «Գրուզիա»-ից պաշտոնապես անվանափոխել «Սաքարթվելո»-ի
ՄիջազգայինԼիտվան պատրաստվում է պաշտոնապես փոխել Վրաստանի համար օգտագործվող «Գրուզիա» անվանումը «Սաքարթվելո»-ի՝ ինչպես իրենց երկիրն անվանում են վրացիները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսը հայտարարել է, որ կովկասյան երկրի լիտվական պաշտոնական անվանումը կփոխվի մինչև 2018 թվականը՝ որպես Վիլնյուսից վրացի ժողովրդին «մեծ նվեր»:
«Վրացիները չեն սիրում «Գրուզիա» անվանումը: Նրանք նախընտրում են, որ իրենց երկիրը կոչվի «Սաքարթվելո»,- ասել է Պրանցկետիսը՝ նշելով, որ այդ բառը նշանակում է քարթվելիների՝ վրացիների տեղ:
Լիտվան, ինչպես նախկին խորհրդային մի շարք երկրներ, օգտագործել են ռուսական «Գրուզիա» անվանումը՝ չնայած 2011 թվականին Վրաստանի սկսած արշավին, որի ընթացքում «բարեկամական երկրներին» նրանք խնդրել են փոխել երկրի անունը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պրանցկետիսն այդ հարցը բարձրացրել է Լիտվայի խորհրդարանի առաջ Թբիլիսի կատարած այցից հետո, որտեղ նրան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և այլ վրացիներ ասել են, որ ցավում են, որ Վիլնյուսը դեռ օգտագործում է ռուսական անվանումը:
BaltNews-ի հաղորդմամբ՝ անվանափոխությունը Լիտվայի խորհրդարանաում արդեն մեծ քանակությամբ աջակիցներ ունի: