Թուրքական ավիաընկերությունները կդադարեցնեն չվերթները դեպի Քուրդիստան
ՄիջազգայինԹուրքական ավիաընկերությունները ուրբաթ օրվանից դադարեցնում են ավիաչվերթները դեպի Քուրդիստանի օդանավակայաններ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ Իրաքի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները քրդական Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից: Այս որոշումը պայմանավորված է ինքնավար մարզում անկախության հանրաքվեի անցկացմամբ:
Հիշեցնենք, որ անկախության մասին հանրաքվեն Քուրդիստանում անցկացվել է երկուշաբթի: Պաշտոնական տվյալներով՝ անկախությանը կողմ է քվեարկել ընտրողների 92.7 տոկոսը:
Մինչդեռ Իրաքի իշխանությունները հանրաքվեն անօրինական են անվանել և հայտարարել են, որ մտադիր չեն բանակցություններ վարել ինքնավարության ղեկավարության հետ: