Իրանի խորհրդարանը դատապարտել է Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն
ՄիջազգայինԻրանի խորհրդարանը դատապարտել է Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն՝ նշելով, որ «նման անջատողական քայլերը վնասում են Իրաքին եւ ամբողջ տարածաշրջանին», հաղորդում է Tasnim-ը:
210 օրենսդիրներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում Իրաքի կառավարությանը եւ դատապարտում են «Իրաքի կազմից Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության դուրս գալու» նախագիծը:
Իրանի խորհրդարանը համարում է, որ Իրաքում ճգնաժամ առաջացնող ցանկացած քայլ կվտանգի արաբական երկրի ժողովրդավարական առաջընթացը:
Օրենսդիրները նաեւ խնդրել են իրանական վարչակազմին համագործակցել Բաղդադի կառավարության հետ՝ կանխելու «Իրաքում սիոնիստների արկածախնդրությունը»: