Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


Մինչև սեքս սկանդալի գործով ոստիկանություն դիմելը Թոքմաջյանը հանձնարարել է ջնջել իր համակարգչում եղած ողջ տեղեկատվությունը

Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պրն. Թոքմաջյանը և նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը կանխամտածված քայլեր են անում, որոնցով փորձում են լավագույն դեպքում շեղել, ապակողմնորոշել ռեկտորի շուրջ տեղի ունեցած վիրտուալ սկանդալի նախաքննության գործընթացը:

Այսպես, աշխատանքի անցնելուց մոտ տասը օր հետո պարոն Զատիկյանը գիշերվա ժամը երկուսին մուտք է գործել ՏՀՏ վարչության աշխատասենյակները՝ իբր էներգակիրների օգտագործումը վերահսկելու նպատակով, առանց վարչության որևէ աշխատակցի: Այս մասին մենք համապատասխան հայտարարություն ենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որի հիման վրա հարուցվել է վարույթ, որով ներկայումս զբաղվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կ. Բատիկյանը: Մեր կարծիքով պարոն Զատիկյանի գործողություններն իրավաչափ չեն եղել, հնարավոր է՝ նաև նպատակ են հետապնդել իմ աշխատասենյակում տեղադրել գործի պոտենցիալ իրեղեն ապացույցներ /օրինակ՝ որևէ էլեկտրոնային կրիչ կամ կոշտ սկավառակ՝ ռեկտորի ֆեյսբուքյան էջը կոտրելու քրեական գործի հետ կապված նյութերով/:

Հատկանշական է, որ այս փաստի առթիվ մեր դատախազություն դիմելու հենց հաջորդ օրը ռեկտորն անձամբ, առաջին ամգամ ի նշանակումից հետո, այցելել է ՏՀՏ վարչություն և հայտարարել, որ վարչության պետի և նրա տեղակալի աշխատասենյակները տրամադրվելու են այլ ստորաբաժանումների: Այդ օրը բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ իմ՝ վարչության ընդհանուր աշխատասենյակ տեղափոխվելու փոխարեն վարչության աշխատակիցները տեղափոխվեն իմ աշխատասենյակ, սակայն այդ պայմանավորվածությունը հաջորդ օրը չեղյալ հայտարարվեց աշխատակազմի ղեկավարի կողմից, ով պահանջեց հենց նույն պահին ազատել իմ աշխատասենյակը: Կարծում եմ՝ սա առնվազն անուղղակիորեն հաստատում է այն վարկածը, որ այդ սենյակում տեղի են ունեցել անիրավաչափ գործողություններ, և անհրաժեշտություն կար սենյակն ազատելուց հետո այդ գործողությունների հետքերը «մաքրելու»:

Հակասական և կասկածի տեղիք տվող են նաև ռեկտորի և աշխատակազմի ղեկավարի արձագանքները ՏՀՏ վարչության ամենօրյա գործունեությանը: Այսպես, վարչության համակարգիչների մեկի կոշտ սկավառակի՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված ֆորմատավորումը, չգիտես ինչու, դառնում է իրավապահ մարմիններին ռեկտորի կողմից ներկայացված հայտարարության առարկա՝ քննվող հանցագործության հետ կապ ունենալու հիմնավորմամբ: Նույն անտրամաբանական մոտեցումն է ցուցաբերվում Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչի համակարգչից տեղեկատվության փոխանցման ժամանակ, երբ Ա. Խաչատրյանից պահանջվեց մեկ ժամվա ընթացքում ազատել ինը տարի շարունակ զբաղեցված աշխատասենյակը, իսկ նրա աշխատանքային և անձնական ֆայլերի տեղափոխումը ներկայացվում է իբր որպես հնարավոր «հետքերի» քողարկման փորձ:

Պոլիտեխնիկի ղեկավար պաշտոնյաների կողմից իրականացվող այս քայլերը և հայտարարությունները ոչ միայն անտրամաբանական են և չհիմնավորված, այլև կարող են ապակողմնորոշել քրեական գործի նախաքննության գործընթացը: Իմ կարծիքով, գործի քննության վրա նման անուղղակի ազդեցության փորձերը պարզապես անթույլատրելի են: Հենց այդ պատճառով, ինչպես նաև ի հաշիվ իմ այն համոզման, որ գործի քննությանը ներգրավված են բարձրակարգ պրոֆեսիոնալներ, ես ինքս մինչ այժմ զերծ եմ մնում իմ սեփական մտահոգություններն ու հարցադրումները բարձրաձայնելուց, սակայն դա չի նշանակում, թե այդպիսիք չունեմ:

Բերեմ ընդամենը մեկ օրինակ. ինչպես բացատրել այն, որ ռեկտորի ֆեյսբուքյան էջի վրա կատարված հարձակումից բառացիորեն մեկ ժամ հետո, երբ դեռ նույնիսկ իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն չէր ներկայացվել, ռեկտորը հանձնարարում է ՏՀՏ վարչության բաժնի պետերից մեկին՝ Մարիա Մկրտչյանին, իր անձնական համակարգչից անհապաղ ջնջել ողջ տեղեկատվությունը: Ի դեպ, տիկին Մկրտչյանին այդ հանձնարարությունը տրվել է Պոլիտեխնիկի պաշտոնական ստորակարգության խախտմամբ՝ ՏՀՏ վարչության պետի և վարչության պետի տեղակալի անձերը շրջանցելով, ինչը համալսարանի նորմալ գործառնման համար արտասովոր է: Պարոն Թոքմաջյանը նման հրահանգ տվել է, վստահ եմ, քաջ գիտակցելով, որ հանցագործության հետ կապված արժեքավոր տեղեկություններ կարող էին գտնվել հենց իր համակարգչից: Հարց է առաջանում՝ ինչ էր ցանկանում թաքցնել պարոն Թոքմաջյանը նախաքննությունից:

ՀՊՃՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյան

Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»