Սուրճը սեռական խթան է հանդիանում
LifestyleԳիտնականների մի խումբ երեք տարի շարունակ հետազոտել է 4000 տղամարդու, ովքեր կանոնավոր կերպով խմել են կոֆեին պարունակող ըմպելիքներ՝ սուրճ, թեյ, գազավորված և մարզական խմիչք,- հայտնում է ORER.news-ը:
Մասնագետների տվյալներով, այն տղամարդիկ, ովքեր օրական օգտագործում են 85-170 մլ կոֆեին (2 բաժակ սուրճ), 42% պակաս են ունենում էրեկտիլ դիսֆունկցիա նրանց համեմատ, ովքեր օրական ընդունում են 0-7 մլ կոֆեին։ Օրական 171-303 մլ կոֆեինի օգտագործումը (այսինքն՝ 3 բաժակ) հավանականությունն իջեցնում է մինչև 39%:
Ինչպես պարզաբանվում է հոդվածում, կոֆեինն ունենում է մի շարք դեղաբանական ազդեցություններ, որոնք հանգեցնում են առնանդամի երակներում արյան շրջանառության լավացմանը և հարթ մկանների թուլացմանը, ավելացնելով արյան հոսքը դեպի սեռական օրգանի հատվածներ: