«Չհասկացա, թե ինչ կատարվեց». Լիլի Սարգսյանը՝ թագի, քննադատությունների եւ «Միսս աշխարհ» մրցույթի մասին
LifestyleStyle.News.am-ը գրում է.
«Թագի հետ կապված ամեն բան արդեն հարթվել է, ես նույնիսկ չհասկացա, թե ինչ կատարվեց, այնքան հուզված էի ու երջանիկ իմ հաղթանակով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Նշանակու՞մ է սա, արդյոք, որ թագը պատրաստած ընկերությունը վերադարձնելու է մրցույթից հետո աղջկանից վերցրած գլխազարդը, Լիլին չմանրամասնեց, միայն ասաց, թե թագի վերաբերյալ այսօր լրացուցիչ հայտարարություն կարվի կազմակերպիչների կողմից:

Խոսելով իր հաղթանակի մասին, Լիլին նշեց. «Ես շատ հուզված էի, առաջին անգամ էի այդպիսի բեմում, ու հուզմունքս շատ մեծ էր, իսկ երբ հայտարարվեց, որ ես եմ հաղթել, այն կրկնապատկվեց: Երազի նման էր, նույնիսկ շատ բաներ չեմ հիշում: Ծնողներս են եղել դահլիճում, ովքեր նշում են, որ շատ լավ էր ամեն բան, եւ վայելել են շոուն: Իմ կյանքում սա շատ կարեւոր իրադարձություն էր: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր կազմակերպեցին այս շոուն, որի արդյունքում իմ կյանքը մի վայրկյանում փոխվեց»:
Լիլի Սարգսյանը համաձայն է, որ մրցույթը որոշ թերություններ է ունեցել.
«Պրոֆեսիոնալ ռեժիսոր է աշխատել իր թիմով, բայց նման մասշտաբի մրցույթ ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ»,-ասաց նա:

Շարունակությունը՝ այստեղ.