Քլոե Քարդաշյանը պատրաստվում է մայրանալ
LifestyleReuters-ը՝ հղում անելով ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, հայտնել է, որ ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ևս մի աստղ՝ Քլոե Քարդաշյանը հղի է: Աղբյուրը նկատում է, որ 3 քույրերի հղիությունը համընկել է նրանց շոուի 10-ամյակի հետ:
Աղբյուրը մանրամասնել է, որ Քլոեն գտնվում է հղիության 3-րդ ամսում: Հիշեցնենք, որ երեսուներեքամյա աստղը հանդիպում է հայտնի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ:
Չնայած տարածված լուրերին՝ դեռևս ո՛չ Քարդաշյանը, ո՛չ էլ Թոմփսոնը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:
Reuters-ը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 20-ամյա Քայլի Ջեները, ևս պատրաստվում է մայրանալ. նա սպասում է իր առաջնեկին: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ նա արդեն 5 ամսական հղի է: Հայտնի է նաև, որ վերջինս տևական ժամանակ հանդիպում է ռեփեր Թրևիս Սքոթի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.