Նյու Յորքում 751,5 հազար դոլարով վաճառվել Է Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենը
ՄիջազգայինԱՄՆ-ում կայացած աճուրդում 751,5 հազար դոլարով վաճառվել Է Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506 թթ,) նամակի հազվագյուտ պատճենը, որն ուղեկցվում Է լուսաբանող նկարներով: Դա վաճառքից հասույթի ռեկորդային բարձր գումար Է նման լոտերի աճուրդում, սեպտեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Նյու Յորքի Bonhams առեւտրական տան մամուլի ծառայության ղեկավար Կիմ Սուն Հին:
«Մեր առեւտրական տունը սեպտեմբերի 26-ին անցկացրեց հին գրքերի եւ ձեռագրերի աճուրդ, որոնց մի մասը նվիրված Էր ճանապարհորդություններին եւ նոր աշխարհների հայտնագործություններին: Աճուրդի բացարձակ թոփը դարձավ Քրիստափոր Կոլումբոսի նամակի պատճենն Ամերիկայի հայտնագործման մասին: Այդ հազվագյուտ նամակը՝ վեց լուսաբանող նկարներով, ձեռք բերվեց 751,5 հազար դոլարով: Կոլումբոսի դեռ ոչ մի նամակ նման բարձր գնով չի վաճառվել աշխարհի աճուրդներում»,- ճշտել Է Կիմ Սուն Հին: