Դիետա, որը կօգնի հեշտությամբ հաղթահարել դեպրեսիան
LifestyleORER.news-ը ներկայացնում է հրաշալի դիետա, որը բարելավում է էմոցիոնալ ֆոնի հետ կապված խնդիրները: Այս նպատակով անհրաժեշտ է հնարավորինս շատ ուտել այնպիսի մթերքներ, որոնք կնպաստեն հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի արտադրմանը: Վերջինս պարունակում է մի շարք հակադեպրեսիոն նյութեր, ինչպես նաեւ В խմբի վիտամիններ եւ Е վիտամիններ:
Այսպիսի մթերքներ են հավը և հնդկահավը, լյարդը, ձուկը, ծովային մթերքները, ձուն, թարմ կաթը և կաթնամթերքները, պանիրը: Հակադեպրեսիոն նյութեր են պարունակում նաև բանջարեղենը՝ գազար, քաղցր պղպեղ, կանաչ սոխ, լոլիկ, նեխուր, ոլոռ, ծնեբեկ, մրգեր և հատապտուղները՝ բանան, ցիտրուսայիններ, կիվի, սև հաղարջ:
Անհրաժեշտ ճաշացանկ.
Նախաճաշ՝ թերխաշ ձու, պանրով եւ մաղադանոսով հացի փոքր կտոր, շոկոլադով քաղցր թեյ (30 գրամ):
Երկրորդ նախաճաշ՝ մրգային աղցան՝ ծածկված ընկույզի քերուկով:
Ճաշ՝ հնդկահավ՝ թթվասերով պատված և բանջարեղենով շոգեխաշած, լոլիկով եւ վարունգով աղցան՝ համեմված ոչխարի պանրով եւ ձիթապտղի յուղով։ Բանան հարած սերուցքով:
Հետճաշիկ՝ սև հաղարջի մուրաբայով անանուխի թեյ:
Ընթրիք՝ պանրով խորոված իշխան, լոբիով և ծնեբեկով աղցան, տաք շոկոլադ:
Երեկոյան ուշ ժամերի՝ հիպերիկի թուրմ:
Ուշադրություն՝ դիետայի ընթացքում արգելվում է ալկոհոլի, հացի, գազավորված ըմպելիքների, յուղոտ ցանկացած կերակուրի օգտագործումը: