Քարդաշյանի գրառումը՝ ի հիշատակ «PlayBoy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների. լուսանկարներ 18+
LifestyleԱյսօր 91 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի «PlayBoy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է ամսագրի Twitter կայքի պաշտոնական էջում:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իի ֆեյսբուքյան էջում «PlayBoy» ամսագրի համար արված արխիվային լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Հանգչիր խաղաղությամբ, Հեֆ: Վերհիշում եմ Playboy-ի նկարահանումները, հիանալի փարթիները: Պատիվ եմ ունեցել լինել Playboy-ի թիմի մի մասը: Հեֆ, դու լեգենդ ես, և քեզ շատ եմ կարոտելու: Սիրում եմ քեզ»:





