Հմայիչ ու գեղեցիկ մոդել Կայա Գերբերը մասնակցում է ամենահեղինակավոր նորաձևության ցուցադրություններին. լուսանկարներ
LifestyleORER.news-ը, վկայակոչելով բրիտանական The Daily Mail պարբերականը, հայտնում է, որ 1990-ական թվականների հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 16-ամյա գեղեցկուհի Կայա Գերբերը, այժմ մոդելային ոլորտի ամենախոստումնալից սկսնակներից է համարվում: Վերջինս մորից է ժառանգել իր բնատուր հմայքն ու գեղեցկությունը:
Այժմ այս երկարոտն գեղեցկուհին մասնակցում է ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններին, որով նա ոլորտի ներկայացուցիչներին ստիպում է համոզվել, որ հեռանկարային ապագա ունի:
Աղբյուրը հայտնում է, որ այժմ Կայա Գերբերը մասնակցում է Փարիզի նորաձևության շաբաթվան և հնարավորություն է ստացել հայտնվել Yves Saint Laurent-ի, Anthony Vaccarello-ի ցուցադրություններին:






