Սերը հավասարազոր է թմրանյութի
LifestyleՎերջին շրջանում մասնագետների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ «սերը թմրանյութ է» արտահայտությունը հենց այնպես չի ասվում:
Գիտնականները բացահայտել են, որ սիրահարված մարդու արյան հոսքի մեջ այնքան մեծ քանակի նեյրոմեդիատորներ են ընկնում, որ ռոմանտիկ վիճակը կարելի է համեմատել թմրանյութային արբեցման հետ:
Ռոմանտիկ հարաբերություններին նվիրված բոլոր կայքերը, պարբերականները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում խենթի պես սիրահարված մարդու ուղեղում, ինչո՞վ է բացատրվում անհագ ցանկությունը՝ միշտ լինել տվյալ մարդու կողքին, չնայած, որ շրջապատում կան բազմաթիվ այլ մարդիկ:
Այսպիսով, գիտնականները սերը բացատրում են այսպես․ եթե ձեր որովայնում թռնում են թիթեռնիկներ, իմացեք, որ ձեր օրգանիզմում տեղի է ունեցել դոֆամին հորմոնի արտանետում, այնուհետև առաջ է գալիս նեյրոտրոֆին սպիտակուցը, որի պարտականությունների մեջ մտնում է ձեր սիրեցյալից կայուն կախվածություն առաջացնելը: Դա արտահայտվում է սիրելի դիմագծերը տեսնելու, սիրած ձայնը լսելու սուր ցանկությամբ: Դուք չեք կարողանում քնել, ուտել, ձեր մոտ կա միայն մեկ ցանկություն՝ որքան հնարավոր է մոտ գտնվել սիրելի «առարկային»:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: