Ինչն է կարևոր կնոջ համար սե՞քսը, թե՞ քնքշանքը
LifestyleՀամբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվադանոցում անցկացված վերջին հետազոտության արդյունքների համաձայն` երկարատև ու լուրջ հարաբերություններից հետո կանանց մոտ կտրուկ նվազում է սեռական ցանկությունը:
Հարցում է անցկացվել 30 տարին լրացած կանանց շրջանում: Պարզվել է, որ հարաբերությունների սկզբում կանանց 60 տոկոսը հաճախ է սեքսով զբաղվելու ցանկություն ունենում, իսկ 4 տարի անց կանանց սեքսուալ ցանկությունը նվազում է` հասնելով 47 տոկոսի: 20 տարի անց այդ կանանց տոկոսը հասնում է 20-ի:
Պարզվել է նաև, որ որքան երկար են հարաբերությունները, այդքան կանանց մոտ մեծանում է ոչ թե սեքսի, այլ քնքուշ և ջերմ վերաբերմունք ստանալու ցանկությունը:
Աղբյուր` LADYNEWS.am