Հրաշալի դիետա՝ արագ նիհարել ցանկացողների համար
LifestyleՆերկայացնում ենք հրաշալի ջրային դիետա, որը կարող է օգնել օրական նիհարել մինչև կես կիլոգրամ։ Շատ կարոր է, որպեսզի այս դիետայի ընթացքում չունենալ որևէ առողջական խնդիրներ ու այն չի թույլատրվում պահել 1 շաբաթից ավել։
Իսկ ինչպես հետևել այս դիետային.
Նախաճաշին խմել 1 բաժակ ջուր, թեյ կամ թարմ քամված մրգային հյութ։
Ճաշից առաջ անհրաժեշտ է խմել 1 բաժակ ջուր և ճաշից հետո 1 բաժակ թեյ։ Ուտել միայն թարմ բանջարեղենային աղցան՝ քացախով, ձիթապտղի յուղով ու կիտրոնով։ Չկա որևէ սահմանափակում, կարող եք ուտել այնքան, որքան ցանկանում եք։ Աղցանի մեջ կարող եք օգտագործել նաև նեխուր, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, գազար։
Ճաշից ընթրիք ընկած հատվածում պետք է խմել 1 բաժակ ջուր, թեյ կամ քամած հյութ, այնուհետ 1 բաժակ կաթ կամ մածուն։
Ընթրիքին խմեք 1 բաժակ ջուր ընթրելուց առաջ, իսկ ընթրելուց հետո 1 բաժակ թեյ։ ուտել 1 խաշած ձու՝ մրգերով ու բանջարեղենով։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.