«Իմ քաշը 46-47 կգ է արդեն շուրջ 20 տարի». Արմինկա
LifestyleStyle.News.am/Արմինկան խոսել է իր նիհարության մասին: Երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել է անկեղծ գրառմամբ.

«Շատ նիհար ես! Ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը: Իսկ կհիշե՞ք ինձ`թմբլիկ:
Այո՛, դեմքս շատ նիհար է, արտահայտված այտոսկրերով, ինչը գալիս է գանգի գենետիկ կառուցվածքից:
Ի դեպ, դրանով մի անգամ մի ճարտարապետ կռահեց նախնիներիս` կարսեցի լինելը:
Հ.Գ. Իմ քաշը 46-47 կգ է արդեն շուրջ 20 տարի, եւ ինձ այդպես հարմար է...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմինկան հանդես էր եկել էլեգանտ կերպարով:

Սեւ երեկոյան զգեստով եւ կարճ սանրվածքով Արմինկան հարսանյաց հանդիսություն է վարել ԱՄՆ-ում։