Սանկտ Պետերբուրգում ինքնաթիռից դուրս գալու ժամանակ կինը և նրա երեխան ընկել են 3 մ բարձրությունից (լուսանկար)
ՄիջազգայինՍեպտեմբերի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում Մոսկվայից ժամանած ինքնաթիռից դուրս գալու ժամանակ կինը երեխայի հետ ընկել է երեք մետր բարձրությունից, ինչի պատճառը շարժական սանդուղքի փակվելն է եղել: Միջադեպի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել:
Kp.ru-ի հաղորդմամբ՝ Airbus ինքնաթիռից դուրս գալու ժամանակ ընկել է 44-ամյա ուղևորուհին և նրա մեկ տարեկան երեխան. շարժասանդուղքն ուղղակի փակվել է կնոջ ոտքերի տակ:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով կինը ոտքի կոտրվածք է ստացել, իսկ երեխան՝ գանգուղեղային վնասվածք. նա գտնվում է ծանր վիճակում:
«Օդանավակայանի բուժաշխատողներն օպերատիվ կերպով բուժկետ են տեղափոխել ուղևորներին՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Այնուհետև ուղևորները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը», - աղբյուրին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Օդանավակայանի պաշոնական ներկայացուցիչ Մարգարիտա Պոտեխինան հավելել է, որ այլ ուղևորներ չեն տուժել: Այժմ պարզվում են կնոջ և նրա երեխայի անկման և սանդուղքի անսարքության պատճառները:

