Եմենում խոլերայով վարակման դեպքերի թիվն այս տարի կարող Է հասնել մեկ միլիոնի
ՄիջազգայինԵմենում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը տարեվերջին կարող Է հասնել մեկ միլիոնի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆեյթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տարեվերջին կունենաք խոլերայով վարակման մոտավորապես մեկ միլիոն դեպք: Եվ, ով գիտե, կարող Է ինչ-որ նոր բանի բռնկում լինել… Գնահատումները տատանվում են, բայց այնտեղ 25 մլն մարդ Է ապրում, եւ մենք սպասում ենք, որ մինչեւ այս տարվա վերջը հիվանդացածների թիվը կլինի 900 հազարից ավելի՝ գրեթե 1 միլիոն»,-ասել Է նա:
Ֆեյթն ընդգծել Է, որ երկրի իրադրությունն աղետալի Է, առողջապահության համակարգը կազմալուծված Է: Նա կոչ Է արել Սանայի միջազգային օդանավակայանն արգելազերծել, որպեսզի հումանիտար կազմակերպությունները կարողանան անհրաժեշտ օգնություն հասցնել երկրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: