Մոսկվան Անկարայից ստացել է C-400 համակարգերի համար կանխավճարը. Պուտինի օգնական
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հաստատել է, որ իրենք Թուրքիայից արդեն ստացել են C-400 զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված կանխավճարը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Կոժինը, սակայն, չի նշել զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարման հստակ ժամկետները: Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է մատակարարման խնդիրը լուծել մինչ 2019թ., սակայն տվյալ խնդիրը դեռ քննարկման փուլում է:
ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ Թուրքիան տեղյակ չի պահել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին։