ԵՄ-ին թվային ոլորտում բարեփոխումներ ու լուրջ ներդրումներ են հարկավոր. Մակրոն
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Եվրոպական միությանը թվային ոլորտում բարեփոխումներ ու լուրջ ներդրումներ են հարկավոր, գրում է Ինտերֆաքս լրատվամիջոցը:
«Թվային ոլորտում բարեփոխումներն ու ներդրումները մեզ չեմպիոն դառնալու հնարավորություն կընձեռեն», - ասել է Մակրոնը`նշելով, որ ԵՄ-ին պետք է Եվրոպայի թվային զարգացման համար մեկ ընդհանուր ճանապարհային քարտեզ ունենալ:
Ֆրանսիայի նախագահը նաև շեշտել է, որ Եվրոպան շատ լուրջ ու էական բարեփոխումների կարիք ունի, քանի որ 5-10 տարի հետո արդեն բավական ուշ կլինի Եվրամիության բարեփոխման համար: