Թիլերսոնը պատասխանատու է լինելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթ՝ պետքարտուղարի, ֆինանսների նախարարի ու ազգային հետախուզության ղեկավարի միջեւ մի շարք գործառույթների բաշխման մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
Նշում են, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է զբաղվելու Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հարցերով։
Ավելի վաղ հայտնել էին, որ Թիլերսոնն ու Ֆիլիպինների ԱԳ նախարարը քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը։
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հայտնել է, որ Վաշինգթոնը կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը, եթե Դոնբասում առաջխաղացում լինի։