Առաջին կադրերը Լևոն Արոնյանի պսակադրությունից (տեսանյութ, լուսանկարներ)
LifestyleLife.Tert.am-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 30–ին, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Քաոլին, ամուսնանում են։ Զույգի պսակադրության արարողությունը կայանում է այս պահին։
Tert.am Life-ը ներկայացնում է պսակադրության առաջին լուսանկարները։ Լևոնն ու Արիանան Սաղմոսավանքում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով։ Հարսանեկան խնջույքը կշարունակվի երևանյան ռեստորանային համալիրներից մեկում։ Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել է Արիանան։ Զույգը միասին է արդեն 11 տարի։








