Խորհուրդներ`շատ տանջվող և չնիհարող կանանց և աղջիկներին
LifestyleՀայտնի է, որ նիհարել ցանկացողները հաճախակի սահմանափակում են իրենց սնունդը, հետո դարձյալ սկսում առավել մեծ չափերով սնվել և արդյունքում` գիրանում են:Մասնագետները խնդրից խուսափելու համար առաջարկում են հետևել ներքոհիշյալ խորհուրդներին
1. Ոչ մի բան չի կարող ձեզ նիհարեցնել, եթե դուք չափից շատ կալորիական սնունդ ընդունեք և քիչ շարժվեք:
2. Ոչ մի սննդակարգ ձեզ չի օգնի մեկընդմիշտ նիհարել: Որքան արագ եք նիհարում, այդքան արագ էլ վերականգնում եք քաշը: Հետևաբար պետք է նիհարել շատ դանդաղ, աստիճանաբար` սահմանափակելով կալորիական սնունդը, հրաժարվելով յուղոտ սնունդից և շաքարավազից:
3. Խմեք շատ ջուր, ոչ քաղցր հյութեր, խոտաբոյսերից պատրաստված թեյ և բանջարեղենի թուրմ:
4. Կերեք օրական 5 անգամ, կանոնավոր ընդմիջումներով, դանդաղ: Սնունդ մի ընդունեք գիշերվա 7-ից հետո, հրաժարվեք դա անել հատկապես երեկոյան ժամերին:
5. Թթվասերն ու մայոնեզը փոխարինեք մածունով: Մի տապակեք, եթե կարող եք խաշել, թխեք, գրիլ պատրաստեք, միայն թե խուսափեք տապակելուց: Գերադասեք ուտել թռչնի միս և ձուկ:
Նյութը հրապարակման պատրաստեց orer.am-ը