Իրավապաշտպանները հաղորդել են Բաքվում տասնյակ միասեռականների ձերբակալության մասին
ՄիջազգայինԲաքվում ավելի քան 50 միասեռական և տրանսգենդեր են ձերբակալվել սեպտեմբերի 29-ին իրականացված մի շարք ոստիկանական արշավների ընթացքում: Այս մասին հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով տեղի ակտիվիստների և իրավապաշտպաններին:
Իշխանությունների խոսքով՝ ստուգումներն իրականացվում են ի պատասխան բնակիչների զանգվածային բողոքների հիման վրա, որոնք իբրև թե կոչ են անում վերջ դնել Ադրբեջանի մայրաքաղաքում տիրող անօրինական մարմնավաճառությանը:
Ինչպես հաղորդվում է, ձերբակալվածներից մի քանիսը մինչև 30 օրվա ազատազրկման են դատապարտվել:
Իրավապաշտպան Սամեդ Ռահիմլին վստահություն է հայտնել, որ ոստիկանության գործողություններն ուղղված են եղել հիմնականում միասեռականների դեմ, և ոչ թե մարմնավաճառների: Նրա խոսքով՝ կալանավորվածների հետ անմարդկային կերպով են վարվել. «նրանց գլուխները սափրել են և կտտանքների ենթարկել»: