Մազաթափության դեմ պայքարող բնական բաղադրիչներով բաղադրատոմս
LifestyleԾերությունը միակ գործոնը չէ, որ նպաստում է մազաթափությանը։ Մեր օրերում մազաթափությամբ տառապում են նույնիսկ երիտասարդները, որին մեծապես նպաստում են շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, սթրեսը, տոքսիններով հարուստ սնունդը և այլն։
Մազաթափությունը դարձել է լրջագույն խնդիր թե կանանց, թե տղամարդկանց համար։
naturalcuresplanet.com -ը ներկայացնում է մազաթափության դեմ տնային պայմաններում պատրաստվող մի բաղադրատոմս։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
2 ճաշի գդալ գերչակի յուղ
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը՝
Բաղադրիչները լավ խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված։ Դիմակը քսել մազարմատներին և տարածել մազերի երկարությամբ, գլուխը կապել պոլիէթիլենային թաղանթով և թողնել 2 ժամ։ Գլուխը լվանալ շամպուն-կոնդիցիոներով։
Դիմակը անհրաժեշտ է քսել շաբաթը առնվազն մեկ անգամ՝ 2 ամսվա ընթացքում։