Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել յագուարի և կայմանի դաժան մենամարտը Բրազիլիայում (լուսանկարներ)
LifestyleԲրազիլիայում ճանապարհորդող լուսանկարիչ Քրիս Բրանսկիլին հաջողվել է ֆիքսել երկու հզորագույն կենդանիների արտասովոր մենամարտը:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, հազվագյուտ տեսարանին լուսանկարիչն ականատես է եղել գետի ափին: Սաֆարի-տուրի ժամանակ նրան տեղեկացրել էին, որ տարածքում յագուարի են նկատել:
Հետևելով գիշատչին՝ նրան հաջողվել է տեսնել վերջինիս հարձակումը գետից դուրս եկող հսկա կայմանի վրա: Կոկորդիլոսը դիմադրություն է ցույց տվել, սակայն չի կարողացել դուրս գալ ուժեղ հակառակորդի ճանկերից:
Լուսանկարիչը մենամարտին հետևել է 20 րոպես, որից հետո յագուարն այնուամենայնիվ կարողացել է սպանել հսկա երկկենցաղին՝ կծելով կոկորդից: Հաղթանակից հետո էլ դժվարությամբ փորձել է քարշ տալ իրր զոհին դեպի թփուտներ:



