Վաշինգտոնում անցկացվել է «Ռասայական արդարության երթ»
ՄիջազգայինՍեպտեմբերի 30-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվել է «Ռասայական արդարության երթ», որի մասնակիցները կառավարությանը կոչ են արել դադարեցնել աֆրոամերիկացիների նկատմամբ հանդեպ անարդար քաղաքականությունն ու քայլեր ձեռնարկել ռասայական խտրականության հողի վրա հանցագործությունների կանխմանն ուղղված։
Ինչպես հայտնում է Ռոյթերզ գործակալությունը, հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են Վաշինգտոնի Կապիտոլիումի մոտ, որտեղից շարժվելու են դեպի ԱՄՆ արդարադատության նախարարություն։