Վաճառքի է հանվել iPhone X-ի համար նախատեսված ամենաթանկ պատյանը
ՄիջազգայինՍինգապուրյան «Gray International» ընկերությունը սահմանափակ քանակությամբ պատյաններ է արտադրել iPhone X –ի համար: Սրանք համարվում են ամենաթանկ պատյանները, քանի որ գերազանցում են սարքի գինը և արժեն 1300 դոլար:
Բացի այդ, պատյանները պատրաստված են տիտանի ամբողջական կտորից: Այս մետաղն օգտագործվում է նաև տիեզերագնացության ոլորտում և չափազանց ամուր է:
iPhone X –ի տիտանե պատյանի յուրահատուկ գույնն առաջանում է մետաղը կրակով հատուկ մշակման ենթարկելու արդյունքում: