Կատալոնիայի իշխանությունները հայտնում են ոստիկանության գործողություններից 38 տուժածի մասին
ՄիջազգայինԿատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ 38 մարդ է տուժել ոստիկանության գործողությունների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել են առողջապահության դեպարտամենտում։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ 2 315 ընտրատեղամասերի մեծ մասը, որտեղ պետք անցկացվեր Մադրիդի կողմից անօրինական հայտարարված՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեն, արգելափակված ՝ ոստիկանության կողմից, հայտնում են տեղակազ ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Իսպանիայի ՆԳՆ-ին։
Դպրոցների մեծ մասում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, համացանցն անջատված է։ Ոստիկանության աշխատակիցները առգրավում են քվեատուփերը։ Մի շարք տեղամասերում ոստիկանությունն ուժով է մարդկանց դուրս բերել շենքերից։
Կատալոնիայի անկախության՝ տեղամասերը պահող կողմնակիցների շրջանում տեղի են ունեցել առաջին ձերբակալությունները։
Տեղամասերի մոտ հավաքված ամբոխը վանկարկում է. «Մենք, միևնույն է, կանցկացնե՛նք հանրաքվե»։
Ընդ որում, Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Կատալոնիայում շարունակվում է ոստիկանության լրացուցիչ ուժերի ծավալումը։