Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե չդառնա Եվրամիության անդամ. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիան ոչինչ չի կորցնի, եթե նրա մոտ չստացվի դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը, հոկտեմբերի 1-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Անկարան պատրաստ է սատարել Բրյուսելի նախաձեռնություններին և ներդրում ունենալ Եվրոպայի զարգացման մեջ։ Եթե ԵՄ-ն հրաժարվի, ապա Թոուրքիան ոչինչ չի կորցնի,- նրա բառերը ներկայացնում է գործակալությունը։- Թուրքիան, մեծ հաշվով, ԵՄ անդամության կարիքը չունի այն դեպքում, երբ ԵՄ քաղաքականություն կապված է Թուրքիայի վրա»։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Էրդողանի խոսքով, «ԵՄ նոր ծրագրերի իրագործման միակ ուղին անցնում է Թուրքիայի լիիրավ անդամակցությունով»։
Սեպտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտրարաել էր, որ մինչև 2019 թվականը ԵՄ-ին հանրակցությունն չի ընդունի որևէ նոր երկիր։ Յունկերը նաև ընդգծել էր, որ Բրյուսելը հնարավոր չի համարում Եմ-ին Թուրքիայի անդամակցությունը։