Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել
ՄիջազգայինՍիրիայում զոհվել է ՌԴ Ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ծովային հետևակի 61-րդ գումարտակի հրամանատար Վալերի Ֆեդյանին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով նրա ծառայակիցների հայտարարությունը:
Ինչպես նշվում է, գնդապետը մահացու վիրավորում է ստացել մարտական առաջադրանք կատարելիս՝ ֆուգասի պայթելու հետևանքով:
Հակամարտության գոտուց նրան տարհանել են և տեղափոխել Մոսկվայի ռազմական հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է ստացված վնասվածքներից:
ՌԴ ՊՆ-ն դեռևս չի հայտնել Սիրիայում ռուս զինծառայողի մահվան մասին: