Բասկյան երկրում մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցելու կատալոնացիներին
ՄիջազգայինՀազարից ավելի ցուցարարներ փողոց են դուրս եկել Բասկյան երկրի Վիտորիա և Սան Սեբաստյան քաղաքներում՝ աջակցելու Կատալոնիայում անցկացվող հանրաքվեին: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:
Թեև Սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը, կատալոնացիներն, այնուամենայնիվ, մասնակցում են քվեարկությանը՝ չնայած Քաղաքացիական գվարդիայի և Ազգային ոստիկանության հետ բախումներին:
Հիշեցնենք, որ ոստիկանների և քվեարկողների միջև բախումների հետևանքով 400-ից ավել մարդ է տուժել:
Նախօրեին միասնական Իսպանիայի կողմնակիցները բազմահազարանոց ցույցեր էին անցկացրել Իսպանիայի խոշոր քաղաքներում՝ ի նշան հանրաքվեի դեմ բողոքի: