Թրամփը հայտարարել է, որ կլուծի ԿԺԴՀ-ի խնդիրը՝ ի տարբերություն իր նախորդների
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկար տարիներ «մեղմ վերաբերմունքը» թույլ չի տվել լուծել միջուկային խնդիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի դա անել:
«Մեղմ վերաբերմունքը «հրթիռ-մարդու» հետ չի աշխատել 25 տարվա ընթացքում, ինչո՞ւ դա պետք է հիմա աշխատի: Քլինթոնին չի հաջողվել, Բուշին չի հաջողվել, Օբամային չի հաջողվել: Ինձ կհաջողվի»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:
Թրամփն օրեր առաջ սկսել է «հրթիռ-մարդ» անվանել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որը հյուսիսկորեական պետության ղեկն ստանձնել է 2011 թվականին՝ հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո: