Բրիտանական Monarch Airlines-ը դադարեցրել է թռիչքները
ՄիջազգայինԲրիտանական Monarch Airlines ավիաընկերությունը տնտեսական դժվարությունների պատճառով դադարեցրել է թռիչքները` երկիր վերադառնալ պատրաստվող տասնյակ հազարավոր ուղևորների թողնելով երկրի սահմաններից դուրս: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
«Մենք, ցավոք, ստիպված ենք հայտարարել, որ ընկերությունը դադարեցնում է թռիչքները»,- ասված է Monarch Airlines-ի հայտարարությունում:
Համաձայն Տրանսպորտի նախարարության և ԱԳՆ-ի հայտարարության՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկսել են խոշոր գործողություն՝ տուժած ուղևորներին Բրիտանական կղզիներ վերադարձնելու նպատակով:
Ավիաընկերությունը չեղարկել է մոտ 300.000 ամրագրում և ներողություն խնդրել հաճախորդներից ու իր աշխատակիցներից չեղարկված ուղևորությունների, հնարավոր ուշացումների և պատճառած անհարմարությունների համար:
Բրիտանական կառավարությունը խնդրել է Քաղաքացիական ավիացիայի իշխանություններին ավելի քան 30 ինքնաթիռ ուղղել ավիաընկերության 110.000 ուղևորներին Մեծ Բրիտանիա տեղափոխելու համար: