ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեի հարցը
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:
Նիստը նախագահել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժշողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Նիստի սկզբին թեմայի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել փորձագետ Վարդան Ոսկանյանը: