Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան


Դամասկոսում լույս է տեսել Արշակ Փոլադյանի նոր գիրքը՝ նվիրված հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

Հասարակություն

Հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Դամասկոսում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի՝ «Հայ-սիրիական հարաբերություններ. պատմական գործընկերություն» խորագրով գիրքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,

դեսպան Փոլադյանի աշխատությունում լուսաբանվում են հայ-սիրիական հարաբերությունները վաղ շրջանից՝ Տիգրան Մեծի (մ.թ.ա. I դար) ժամանակներից սկսած: Աշխատությունում ցույց է տրվում, որ մյուս գործոնների կողքին պատմական Սիրիայում հայերի տարածմանը մեծապես նպաստել է ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ, ուր դեռևս  մ.թ. IV դարում սկսել էր կազմավորվել հայկական գաղութը, որը հետագայում նպաստեց տարածաշրջանում հայ համայնքների ձևավորմանը և Սիրիայի առևտրատնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում հայերի դերակատարության աճին:

Պատմական Սիրիայի մշակութային և հասարակական կյանքում հայերի մասնակցության համար խթան հանդիսացավ 640թ. Արաբական Խալիֆայության կազմի մեջ Հայաստանի ընդգրկումը, որը տևեց շուրջ 250 տարի, իսկ այնուհետև շարունակվեց և ավելի սերտացավ Օսմանյան տիրապետության ժամանակ, երբ Հայաստանը և պատմական Սիրիան ավելի քան չորս դար գտնվում էին կայսրության կազմում: Հեղինակն առանձնահատուկ ընդգծում է արաբալեզու հայերի մասնակցությունը արաբական զարթոնքին՝ «Նահդային»:

Սիրիայում հայերի տարածման վրա էապես ազդել են XIX դարի 90-ական թվականներից հայերի դեմ զանգվածային բռնությունները և ճնշումները Օսմանյան կայսրությունում: Սիրիայում հայկական գաղթօջախը, ինչպես գրում է հեղինակը, քանակապես առավել ընդարձակվել և ձևավորվել է որպես համայնք Հայոց Ցեղասպանությունից հետո: Դոկտոր Փոլադյանը բարձր է գնահատում ասպնջական սիրիացի ժողովրդի մարդասիրական հոգատար դրսևորումները հայ տարագիրների նկատմամբ XX դարի առաջին կեսին:

Անդրադառնալով ցեղասպանությունից հետո Սիրիայի հայ համայնքի անցած ճանապարհին՝ հեղինակը նշում է, որ ավելի քան հարյուր տարվա ընթացքում հայերը՝ որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ, սիրիացի ժողովրդի հետ հավասարապես մասնակցել են անկախության համար մղված պայքարին, ինչպես նաև նորանկախ Սիրիայի սոցիալ-տնտեսական կայացմանը և բանակաշինությանը: Այդ իսկ պատճառով հայերը՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, մշտապես հարգված և գնահատված են ՍԱՀ իշխանությունների կողմից: Պետական իշխանության՝ հայերի հանդեպ նման վերաբերմունքը բարեբեր հող է հանդիսացել 1991թ. Հայաստանի անկախությունից հետո հայ-սիրիական պաշտոնական հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: Եթե նախկինում հայ-սիրիական հարաբերությունները մնում էին հիմնականում ժողովուրդների փոխադարձ շփումների մակարդակին, ապա 1992թ. մարտի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագրի ստորագրումից հետո սկսվեցին երկկողմ միջպետական ակտիվ շփումները Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև ամփոփում է հեղինակը:

Գեղեցիկ և շքեղ կազմով հրապարակված գրքին կցվել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիացի անվանի մտավորական, ՀՀ նախագահի երախտագիտության մեդալակիր, «Դար ալ-շարկ» հրատարակչության սեփականատեր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Նաբիլ Տոոմեն, որը բարձր է գնահատում Ա.Փոլադյանի աշխատության գիտական մակարդակն  ու արժանիքները:

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը, շուրջ քառորդ դար աշխատելով Հայաստանի դիվանագիտական համակարգում և 2007թ.-ից զբաղեցնելով Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, կանգնած եղել թե հայ-սիրիական և թե արաբական աշխարհի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների ակունքներում: Նա ականատես և մասնակից է դարձել վերջին 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների բոլոր կարևորագույն իրադարձություններին: Այսպիսով, աշխատությունն ունի ոչ միայն պատմական, այլ նաև՝ փաստագրական արժեք:

Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում