Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած հրաձիգի հայրը 1969թ.-ին եղել է ԱՄՆ ՀԴԲ-ի կողմից որոնվող ամենավտանգավոր հանցագործներից մեկը
ՄիջազգայինԼաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձիգի հայրը հոգեկան խնդիրներ է ունեցել և դատապարտված է եղել 20 տարվա ազատազրկման՝ մի շարք բանկերի կողոպուտների համար, այս մասին գրում է Daily Mail-ը:
Բենջամին Հոսքինս Փեդդոքը, ում որդին դարձավ Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգության պատճառը, 1969թ.-ին հայտնվել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոի կողմից որոնվող ամենավտանգավոր հանցագործների ցանկում:
Դաշնային բյուրոն նրան նկարագրում էր որպես հոգեկան շեղումներ ունեցող, որը հակված է նաև ինքնասպանական գործողությունների:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 58-ի:
Քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է: