Մահացել է ռոք երաժիշտ Թոմ Փեթին
ՄիջազգայինՎաթսունվեց տարեկանում մահացել է ամերիկյան Tom Petty and the Heartbreakers ռոք խմբի առաջատար Թոմ Փեթին, հայտնում է The New York Times-ը:
Երգչի մահվան փաստը հաստատել է նրա մենեջեր Թոնի Դիմիտրիադեսը: Մահվան պատճառը չի հաղորդվել:
TMZ-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երգչի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, նրան հայտնաբերել են անգիտակից պառկած Մալիբուում գտնվող իր տանը և տեղափոխել հիվանդանոց:
Ամերիկացի ռոք երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Թոմ Փեթին և նրա խումբը հայտնի են դարձել ԱՄՆ-ում 1970-ական թվականներին: