Ինդոնեզիայում դժգոհություն է առաջացրել ծանոթությունների նոր հավելվածը, որն առաջարկում է «ևս մի կին» գտնել
ՄիջազգայինԻնդոնեզիայի բնակիչները դժգոհություն են հայտնել ծանոթությունների նոր հավելվածի առնչությամբ, որն առաջարկում է «ևս մի կին» գտնել: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Հավելվածի ստեղծող Լինդու Պրանայաման առաջարկել է ինդոնեզացիներին, որոնց մեծ մասն իսլամ է դավանում, AyoPoligami ծառայության օգնությամբ կապվել կանանց հետ, որոնք «երազում են մեծ ընտանիքի մասին»:
Ինդոնեզիայում բազմակնությունն օրինական է համարվում, բայց տղամարդը պարտավոր է ստանալ առաջին կնոջից համաձայնություն և դատարանի պաշտոնական թույլտվություն՝ նախքան ընտանիք ևս մի կին բերելը:
Հավելվածը ներբեռնվել է ավելի քան 10 հազար անգամ, բայց պարզվել է, որ տղամարդկանց մեծ մասը սկսել է նոր կանանց փնտրել անօրինական կերպով: Քննադատության ալիքի պատճառով ծառայության ստեղծողը խոստացել է նոր տարբերակ թողարկել՝ ավելի խիստ կանոններով: Օգտատերերը պարտավոր կլինեն ներկայացնել ինքնությունը հաստատող քարտ, տեղեկություն ընտանեկան դրության մասին և արդեն ունեցած կանանցից գրավոր թույլտվություն: