ԱՄՆ-ն կպահանջի, որ երկրում Կուբայի դիվանագիտական անձնակազմի երկու երրորդը լքի երկիրը. Reuters
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կպահանջի, որ երկրում Կուբայի դիվանագիտական անձնակազմի երկու երրորդը լքի ԱՄՆ-ն, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսում և իրավիճակին ծանոթ աղբյուրների:
Նշվում է, որ նման կտրուկ որոշման պատճառ է դարձել «խորհրդավոր «հարձակումների» մի քանի ամիսը», որի պատճառով վատթարացել է Հավանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների առողջական վիճակը:
Սպասվում է, որ ԱՄՆ Պետդեպը կուբացի դիվանագետների հետ կապված որոշման մասին կհայտարարի այսօր՝ հոկտեմբերի 3-ին:
Ավելի վաղ Կուբայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հավանայում դիվանագետների թվաքանակը կրճատելու մասին ԱՄՆ որոշումը կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։