Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում։  
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը։ 
Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք։ Նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում։ 
«Նշված ոլորտներում մեր հանձնաժողովի կողմից մի շարք խոշոր սուպերմարկետներում իրականացվել են դիտարկումներ։ Մասնավորապես ուսումնասիրվել են «Երևան սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Էվրիկա», «Պարմա», «Վաս», «Կրպակ» և «Ծիրան» սուպերմարկետները։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ սուպերմարկետներում վաճառքում առկա են կաթ պարունակող խտացրած մթերք և խտացրած կաթ անվանումներով ապրանքներ»,- նշեց Արեգ Հովհաննիսյանը։ 
Մաքսային միության կանոնակարգի համաձայն խտացրած կաթ է համարվում այն կաթնային մթերքը, որի բաղադրության մեջ օգտագործվում է բացառապես կաթնայուղ։ Արգելվում է օգտագործել կաթնայուղի փոխարինող։ 
Տնտեսավարողների մի մասն ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է։ Որոշ տնտեսավարողներ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները։ Վերջինները մատակարարման հաշիվ -ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, յուղ և հալած պանիր անվանումներով։ Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն սխալ են թարգմանել և թյուրիմացության մեջ գցել սպառողներին։ 
«Սուպերմարկետների մատակարար հանդիսացող ընկերություններից մենք պահանջել ենք, որպեսզի Հանձնաժողով ներկայացվեն նշված ապրանքների իրացումն ու ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Դրանց ուսումնասիրություններից մի շարք խախտումներ են հայտնաբերվել»,- ընդգծեց ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետը և հավելեց, որ պարզվել է, թե սուպերմարկետները ապրանքները ձեռք են բերել որպես կաթ պարունակող խտացրած մթերք։ 
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ ապրանքների երկու տեսակ՝ բուսական և կենդանական ծագման, ունեն և՛ համային, և՛ որակական, և՛ գնային էական տարբերություններ։ Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված ապրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից։ 
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ իր հերթին ասաց, որ տնտեսավարողները խիստ նկատողություն են ստացել, և կրկնվելու դեպքում կիրառվելու են ավելի խիստ պատժամիջոցներ։ 
«Խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր խանութներում վաճառում են կաթ պարունակող մթերք՝ խտացրած կաթի փոխարեն։ Նույն դեպքը կրկնվում է նաև խտացրած հալած պանրի դեպքում։ Ամենամեծ մեղավորները, իհարկե, մատակարարներն են, բայց իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները։ Նրանք պետք է առավել ուշադիր լինեն իրենց վաճառած ապրանքների նկատմամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրություններն իրականացրել են փաստաթղթերի միջոցով։ 
Հանձնաժողովը վերը նշված բոլոր գործողությունները որակել է որպես հասարակության մոլորեցում, անբարեխիղճ մրցակցության դրսևորում և թվով 30 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց։ Դրանցից 8-ը հանդիսանում են սուպերմարկետ, իսկ 22-ը՝ մատակարար։ 

Զանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ Հայաստան