Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան  Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ» Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա Սողոմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ» Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ» Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ» Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»


Կենդանակերպի ամենանեղացկոտ նշանները

Lifestyle

Խոյ

Չգիտեմ, թե ինչպես Ձեզ հաջողվեց վիրավորել այդ երկնային էակին, սակայն եթե Դուք նրան նեղացրել եք, ապա Ձեզ անմիջապես կներեն՝  մեկ- երկու անգամ հարված հասցնելուց հետո։ Խոյերը տարբերվում են զայրույթի բավականին բարձր աստիճանով, սակայն նրանք նույնքան արագ հանդարտվում են. հիշաչար չեն։ Խոյերը հետագայում կարող են Ձեզ նույնիսկ խղճալ եւ հիվանդատես գալ ծաղիկներն ու նարինջը ձեռքին։ Կամ պարզապես միայն ծաղիկներով, սակայն այս դեպքում կգան արդեն գերեզման։ 

Ցուլ

Ավելի լավ է նրանց չվիրավորեք։ Չէ, դե իհարկե, իրենք միանգամից կոտոշները չեն բարձրացնի։ Սկզբում մի լավ կնեղանան՝ մենախոսելով, թե որքան վատ է վիրավորել փոքրիկ և անպաշտպան Ցլիկին։ Եվ այսպես շարունակ՝ հազարերորդ անգամ հիշեցնելով Ձեր վատ վարքի մասին։ Իսկ հետո կհարվածեն կոտոշով կամ սմբակով։ Վերջ։ Թաքնվելն անիմաստ է։  Ցուլի համբերությունը տպավորիչ է, սակայն ոչ անվերջ։ 

Երկվորյակներ

Նրանց հետ վեճը անսպասելիորեն է ստացվում՝ թե Ձեզ համար, թե իրենց։ Երկվորյակների հետ վեճերը տարբերվում են զարգացման բարձր արագությամբ և ֆիզիկական բռնության քիչ հավանականությամբ։ Ամենայն հավանականությամբ Ձեզ պարզապես խոսքերով կխայթեն, իսկ հետո կմոռանան։

Խեցգետին

Խեցգետինները նեղացկոտ են և իրենց շատ հեշտ է վիրավորել։ Վիրավորված Խեցգետինը վտանգավոր է և հիշաչար, սակայն միևնույն է սենտիմենտալ է։ Նրանք նույնիսկ կարող են ներել Ձեզ։ Բայց անհրաժեշտ է անկեղծորեն ներողություն հայցել՝ չմոռանալով ապացուցել, թե որքան եք Դուք սիրում իրեն։ Սակայն եթե Խեցգետինը որոշել է վրեժխնդիր լինել, ապա այս դեպքում Ձեզ օգնության ոչ ոք չի հասնի։

Առյուծ

Երևի թե Դուք ոչ այդքան բարձր եք գնահատել Առյուծին։ Իսկ նրանք սիրում են հանդիսատեսի ողջ ուշադրությունը։ Այդ պատճառով էլ կարող են նեղանալ Ձեզանից։ Կարող են ընդհանրապես անտեսել Ձեզ՝ որպես անարժան մարդու, նաև շատ լուրջ խնդիրների առաջ Ձեզ կանգնեցնել։ Մի մոռացեք՝ Առյուծները բավականին հզոր կարող են լինել։ Գովեք նրանց՝ իրենք իսկապես արժանի են։ Եվ նրանք այնքան իսկապես կհարգեն և նույնիսկ իրենց հովանու ներքո կպահեն Ձեզ։ 

Կույս

Դուք վիրավորե՞լ եք նրան։ Կտակ գրեք։ Կույսին իսկապես շատ բարդ է նեղացնել, սակայն եթե դա հաջողվել է․․․ Իրականում Կույսերը չար չեն։ Նույնիսկ հիշաչար չեն։ Նրանք իսկույն կարող են մոռանալ, թե ինչի համար են նեղացել։ Բայց բոլոր նրանց, ովքեր վիրավորել են իրենց, սովորաբար գրանցում են սև ցուցակում, այդ իսկ պատճառով էլ անպայման վրեժխնդիր կլինեն։ Վրեժը դաժան է լինելու, և Դուք չեք կարողանա ապացուցել, որ դա Կույսի արած գործն է։ Ոչ մի անձնական բան, սակայն վրեժը, ինչպես նաև ամեն գործ, Կույսերը սիրում են մաքսիմալ որակյալ անել։

Կշեռք

Կշեռքները վրեժխնդիր չեն լինում։ Նրանք պարզապես ունակ չեն։ Բայց նեղանում են և սկանդալներ սարքում կամակոր երեխաների նման։ Նաև կարող են երկար ժամանակ նյարդերի վրա ազդել՝ ցույց տալով, թե որքան վատ մարդ է իրենց նեղացնողը։ Ի դեպ, կարող են հրապարակայնորեն հայտարարել, թե ով է իրենց նեղացրել։ Բամբասանքը Կշեռքների ամենասարսափելի վրեժն է։ Նրանցից պարզապես անհրաժեշտ է ներողություն խնդրել, և Ձեզ իսկույն կներեն։ Կշեռքները ատում են երկար ժամանակ նեղսրտած մնալ, քանի որ դրանից իրենց ներքին աշխարհը կորցնում է ներդաշնակությունը։ 

Կարիճ

Կտակ թողնել չեք հասցնի։ Ցավակցում եմ Ձեր հարազատներին։ Ձեզ ոչ միայն չեն ների, այլև վրեժխնդիր կլինեն այնքան ոգևորված, որ ավելի լավ է Դուք լույս աշխարհ եկած չլինեիք։ Կարիճները ծայրահեղ հիշաչար են, և իրենց նեղացնելը բավականին հեշտ է, ինչպես և Ջրի բոլոր նշաններին։ Հաճախ Կարիճները կփորձեն ֆիզիկական ուժ գործադրել։ Նույնիսկ եթե ինքնուրույն դա չանեն, ապա հաստատ մարդասպան վարձեն։ Իրենք կներեն միայն ամենամոտ և հարազատ մարդուն։

Աղեղնավոր

Նրանց բարդ է վիրավորել։ Շատ խաղաղասեր են, սակայն եթե վիրավորվեն, ապա սպասեք սկանդալի։ Այնպիսի սկանդալի, որ ավելի լավ կլիներ, որ Դուք այդ պահին Կարիճին նեղացնեիք, որը Ձեզ պարզապես հանգիս կսպաներ։ Աղեղնավորները այնքան ձեզ կտանջեն, որ դուք ինքներդ կցանկանաք կախվել։ Սակայն հնարավոր է հայցել իրենց ներողամտությունը։ Պարզապես արեք այն, ինչը Ձեզանից սպասում են Աղեղնավորները, կամ պարզապես անօգնական փիսիկ ձեացեք. խեղճերի նկատմամբ Աղեղնավորը գթասիրտ է։ 

Այծեղջյուր

Այծեղջյուրին հնարավոր է նեղացնել, բայց դժվար է։ Ամենայն հավանականությամբ նա կվիրավորվի, եթե քննադատեն իր կատարած աշխատանքը, կամ եթե պարզապես խանգարել եք իրեն։ Ցանկացած խոչընդոտ Այծեղջյուրը լրջորեն և հիմնովին կվերացնի։ Ցավակցում եմ Ձեր հարազատներին։ Սակայն եթե Դուք պարզապես վիրավորել եք Այծեղջյուրին քննադատելով իրեն, ապա փորձեք հիմնավոր պատճառնել գտնել։ 

Ջրհոս 

Ջրհոսին շատ հեշտ կարելի նեղացնել՝ չընդունելով իրենց գաղափարները։ Վիրավորված Ջրհոսը Ձեզ պարզապես կլքի, նույնիսկ առանց սկանդալի։ Նա միանգամից կհամարի, որ Դուք կատարյալ ոչնչություն եք, կսկսի կասկածել Ձեր մտավոր հմտությունների կարողությանը, կգնահատի իրավիճակը նորովի՝ հաշվի առնելով նոր բացահայտած փաստերը և․․․կգնա։ Այնտեղ, որտեղ կան մարդիկ, որոնք ունակ են ընկալելու իրենց հիանալի գաղափարները։ Գտեք Ջրհոսին և ներողություն խնդրեք։ Այս մարդկանց մտքերն իսկապես կարող են տարօրինակ թվալ, սակայն հաճախ արդյունավետ են և շահավետ։ 

Ձկներ

Դուք վիրավորե՞լ եք Ձկներին։ Նայեք նրանց։ Չե՞ք տեսնում, թե ինչպես են իրենք տառապում Ձեր պատճառով։ Դուք դեռ չե՞ք այրվում ամոթի զգացումից։ Դուք հրեշ եք։ Ձկներին հեշտ է նեղացնել, բայց իրենք այնքան բարի են, որ շատ արագ կներեն Ձեզ։ Բացի այդ, նրանք հասկանում են, որ բարկությունից կնճիռներ են առաջանում։ Իսկ ներելուն պես Ձեզ ոճրագործ կանվանեն, իսկ իրենց՝ հրեշտակ։ Եվ հոգու խորքում նրանց դուր է գալիս այդ գաղափարը։ Ի դեպ, վիրավորված Ձկները կարող են վրեժխնդիր լինել ավերիչ ուժ ունեցող, հրեշավոր բամբասանքով։

«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRW