Թուրքիայի իրավապահները 35 պաշտոնյայի են ձերբակալել
ՄիջազգայինԹուրքիայում ոստիկանները 35 պաշտոնյա են կալանավորել, ովքեր, ըստ ամենայնի, առնչություն ունեն 2016 թ. հեղաշրջման փորձի հետ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Մինչ օրս Թուրքիայի իրավապահ մարմինները տեղական իշխանության անդամների ձերբակալության ավելի քան 100 հրամանագիր են տվել հեղաշրջման փորձի գործով:
Ըստ լրատվամիջոցների՝ նրանք մեղադրվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆետուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: