Թրամփը «հոգեկան հիվանդ» է կոչել Լաս Վեգասի հրաձիգին
ՄիջազգայինՆախագահ Դոնալդ Թրամպը Լաս Վեգասի սպանդն իրականացնողին «հիվանդ եւ խենթ մարդ» է կոչել:
«Նախ եւ առաջ, նա հիվանդ է եւ խենթ, բայց ես կարծում եմ, որ մենք տեղյակ ենք արդեն դրան», - ասել է Թրամփը լրագրողների տված հարցին ի պատասխան:
Նախագահը հաստատել է, որ չորեքշաբթի կայցելի Լաս Վեգաս: Այնտեղ նա նախատեսում է հանդիպել զոհերի հարազատների, ինչպես նաեւ տեղական իշխանությունների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին Լաս Վեգասում արձակած կրակոցների զոհերը եղել են 59 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվել են: Սա Միացյալ Նահանգներում ամենամեծ սպանդն է եղել պատմության ընթացքում: