Հնդկաստանում 3 ուսանող մահացել է գնացքի ֆոնին սելֆի անելու անհաջող փորձի ընթացքում
ՄիջազգայինՀնդկաստանի Կառնատակա նահանգում երեք ուսանող մահացել է՝ ընկնելով գնացքի տակ, ենթադրվում է, որ երիտասարդները փորձել են սելֆի անել, այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Մահացածներից երկուսի ինքնությունն արդեն հաստատված է. նրանք եղել են Բանգալորի ազգային քոլեջի սաներ: Իրավապահների կարծիքով՝ տղաները չեն կարողացել ճիշտ գնահատել իրենց ու մոտեցող գնացքի միջև եղած հեռավորությունը:
Նույն քոլեջի ևս մի ուսանող մահացել էր անցյալ շաբաթ՝ դժբախտ պատահարի հետևանքով: Նրա ընկերները պատահաբար ֆիքսել էին պահը՝ ինչպես է տղան խեղդվում: