Թուրքիայում վերավաճառում են հայ վարպետի կողմից պատրաստված բացառիկ սնդուկ (լուսանկարներ)
ՄիջազգայինԹուրքիայում մոտ 70 դոլարով վաճառքի է հանվել հայ վարպետ Գառնիկ Տերբեքյանի պատրաստած և հայկական զարդանախշերով պատված սնդուկ, այս մասին տեղեկանում ենք անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքերից մեկից, որտեղ ցուցադրվել է սնդուկը:
Արևմտյան Հայաստանի Մալաթիա նահանգում գտնված սնդուկը վերավաճառվում է արդեն երկրորդ անգամ, հայտնի է, որ այն պատրաստած հայ վարպետը Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայ որբերից է եղել:
Սնդուկն ունի մոտ 86 տարվա պատմություն:


