Քրիստին Մութոնենը Կատալոնիային և Իսպանիային երկխոսության կոչ է արել
ՄիջազգայինԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիսթին Մութոնենը հայտարարություն է տարածել Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած բախումների վերաբերյալ:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը կողմերին կառուցողական երկխոսություն սկսելու և Իսպանիայում օրենքի գերակայությունը հարգելու կոչ է արել:
«Մենք մտահոգությամբ հետևել ենք Կատալոնիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ բախումների արդյունքում մարդիկ տուժեցին: Ես երկխոսության և օրենքի գերակայությունը հարգելու կոչ եմ անում: Հակասությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով, և ես լիովին հավատում եմ, որ Իսպանիայի ժողովրդավարական ինստիտուտները կարող են այդ հնարավորությունն ապահովել: Օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է կիրառելի լինեն բոլորի համար: Ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին ապահովել օրենքի կիրառումը և ցուցաբերել պատշաճ զսպվածություն և համաչափություն ցուցաբերել»,- հայտարարել է Մութոնենը: