ԱՄՆ ՀԴԲ-ն Լաս Վեգասում տեղի ունեցածն ահաբեկչության հետ չի կապում
ՄիջազգայինԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն չի կապում Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակումը, որի ժամանակ 59 մարդ սպանվել է, ահաբեկչության հետ, ՀԴԲ-ի մամուլի քարտուղարն ասել է լրագրողներին ասուլիսի ընթացքում, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
«Մենք գործը ահաբեկչության հետ կապող որեւէ ապացույց չունենք, բայց մենք նախապես որեւէ բան չենք բացառում», - ասել է նա:
Երկուշաբթի երեկոյան տեղի բնակիչ Ստեֆեն Փեդոկը սպանել է Լաս Վեգասում 59 մարդու, վիրավորվել ավելի քան 500-ին: Հանցագործը կրակել է հյուրանոցի 32-րդ հարկից ավտոմատ հրացանից: Այս միջադեպը դարձել է ԱՄՆ-ի պատմությամ մեջ ամենամեծ զանգվածային սպանությունը՝ հրազենի օգտագործմամբ: